ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Լավ գիտեն՝ ինչպես թակարդներ լարել մրցակիցների դեմ

Լավ գիտեն՝  ինչպես թակարդներ լարել մրցակիցների դեմ
20.04.2026 | 09:39

Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի, հատկապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ' փորձելով ընտրակաշառքի կեղծ ապացույցներ ստեղծել։

Այդ առումով խոսքս ուղղում եմ «Ուժեղ Հայաստանի» անդամներին ու հատկապես տարածքային գրասենյակների պատասխանատուներին, ակտիվին։

Ձեզ տարբեր տեղերից կզանգեն, կհանդիպեն, օգնություն կխնդրեն։ Նախընտրական այս փուլում մի հավատացեք օտար որևէ մեկի արցունքներին։ Նույնիսկ սեփական գրպանից որևէ մեկին մի օգնեք, նյութական խոստումներ մի տվեք, եթե նույնիսկ ձեզ դիմած մարդու խոսքերը շատ համոզիչ թվան։

Նիկոլի թիմը լավ գիտի, թե ինչպես պետք է թակարդներ լարեն իրենց մրցակիցների դեմ, և դրա մեջ ներգրավված են բազմաթիվ գործակալներ։ Նույնիսկ մարդիկ, որոնք ձեզ թվում են հազար տարվա ծանոթ ու մտերիմ, հանկարծ կպարզվի, որ թաքուն աշխատում են Նիկոլի համար։ Փող են աշխատում։

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ընտրակաշառքի կեղծ մեղադրանքներով արգելել Սամվել Կարապետյանի կուսակցությանը' մասնակցելու ընտրությանը։

Ահա թե ինչու մինչև հունիսի 7-ը եղեք առավելագույն զգոն, մի տրվեք զգացմունքներին, մի ոգևորվեք ունեցած հնարավորություններով, մի գերագնահատեք ձեզ, մի թերագնահատեք Նիկոլին։

Եղեք զգույշ, որ հունիսի 7-ից հետո միմյանց շնորհավորենք հրեշից ազատվելու առիթով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ